Рождество Христово в храме Сурб Акоб отметили прихожане Симферополя

Воскресенье, Январь 07, 2018 185

Սուրբ Ծնունդ եվ Աստվածահայտնություն

 

Մինչ IV դարը, բոլորքրիստոնյաներըՍուրբԾնունդընշումէիննույն օրը՝ հունվարի 6-ին, սակայնՔաղկեդոնիժողովում (451թ.), որինՀայաստանըչիմասնակցել, պատերազմականիրավիճակի պատճառով (Վարդանանցպատերազմ), որոշվումէնշելՔրիստոսիծնունդըդեկտեմբերի 25-ին: Այդժողովումմիշարքայլդավանաբանականդրույթներենմտցվում, որոնքհայեկեղեցինայդպեսէլչիընդունում:

Մեկայլվարկածով՝Կաթողիկե եկեղեցին (կաթոլիկները)ՍուրբԾնունդընշումէդեկտեմբերի 25-ին, քանիորնախկինումայդօրըեղելէհեթանոսականտոն՝նվիրվածարևիպաշտամունքին: Հռոմի Պապը, ցանկանալովհավատացյալներին հեռացնելհեթանոսականավանդույթներից, 336 թվականինդեկտեմբերի 25-ըհռչակելէՔրիստոսիծննդյանօր:

Հինավանդույթիհամաձայն՝ՀայԱռաքելական սուրբ ԵկեղեցինՍուրբԾնունդնսկսումէտոնել հունվարի 5-ի երեկոյանժամը 17:00-ից՝մատուցելովԾննդյանՃրագալույցիՍուրբ և Անմահ Պատարագ: Ճրագալույցնշանակումէճրագվառել (գրաբարով՝ լուցանել): Երեկոյանմարդիկեկեղեցումվառածճրագները, որոնքխորհրդանշումենմոգերինառաջնորդողբեթղեհեմյանաստղիլույսը, իրենցհետտունենտանում, ապաՍուրբ Ծննդյանսեղանէբացվում՝խորհրդանշականուտեստներով: Մարդիկմիմյանցողջունումեն «Քրիստոսծնաւևյայտնեցավ, ձեզևմեզմեծաւետիս», իպատասխանլսելով՝ «ՕրհնեալէյայտնութիւնըՔրիստոսի»:

Հաջորդ օրը՝հունվարի 6-ին, ՀայԱռաքելականեկեղեցինՍուրբԾնունդըևՔրիստոսիՄկրտությունընշումէմիասին, որընաևանվանվումէԱստվածահայտնությանտոն։ Այդ օրը եկեղեցիներումմատուցվումէՍուրբԾննդյանպատարագ, որինհաջորդումէՋրօրհնեքը: Այս արարողությունը խորհրդանշումէՀորդանանգետումՔրիստոսիմկրտությունը։Պատարագմատուցողհոգևորականըխաչնիջեցնումէջուրնայնպես, ինչպեսՀիսուսն է օրհնելջուրնիրմկրտությամբ: Ապամեռոնէկաթեցնումջրիմեջևօրհնումայն: Սովորույթիհամաձայն` ժողովուրդնայդջրիցտունէտանում` որպեսօրհնություն: Օրհնած ջրին վերագրվում են ապաքինելու, չարը հեռու վանելու և այլ հրաշագործ հատկանիշներ: ՍուրբԾննդյանտոնիցհետոքահանաներնայցելումենհավատացյալներիտներն` ավետելուՀիսուսՔրիստոսիԾնունդը՝կատարելովՏնօրհնեքիարարողություն:

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

 

Հունվարի 6-ին Ղրիմում գործող բոլոր հայկական եկեղեցիներում, բացառությամբ Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու, Սուրբ ծննդյան պատարագ մատուցվեց, որից հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագ մատուցեց  տեր Երեմիա ավագ քահանա Մակիյանը՝ ղրիմահայ նորագույն պատմության մեջ առաջին հայ քահանան։   

Յալթայի Սուրբ Հռիփսիմե տաճարում պատարագեց՝ բոլորովին վերջերս այստեղ ծառայության անցած տեր Հարություն աբեղա Կիրակոսյանը։ Ի դեպ, նշենք, որ ջուրն օրհնելու համար ընտրվում է, «խաչի քավոր»՝ տվյալ եկեղեցական համայնքի առավել հարգված ու ճանաչված անդամներից մեկը, որը դրանով իսկ խոստանում է ուժերի ներածին չափով տարվա ընթացքում աջակցել եկեղեցուն։ Յալթայում այս տարի այդ պատվին արժանացավ Վահագն Մարտիրոսյանը։

Եվպատորիայի Սուրբ Նիկողայոս եկեղեցում պատարագ մատուցեց տեր Անանիա քահանա Բաբայանը, որն ընդամենը ինն ամիս է, ինչ ծառայում է այստեղ, սակայն այդ կարճ ժամանակամիջոցում արդեն շահել է Եվպատորիայի հայերի համակրանքը։ Իսկ խաչի քավորն այստեղ Վլադիմիր Մելիքյանն էր։

Հունվարի 6-ին Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց նաև Սուրբ Խաչ վանքի Սուրբ Նշան եկեղեցում։ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողությունը կատարեց Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Ղրիմի առաջնորդական տեղապահ, վանքի վանահայր տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը։ Խաչի քավորն այստեղ դարձավ Արայիկ Թադևոսյանը:

 

Ռուշան Փիլոսյան

 

ПОДДЕРЖИТЕ, ПОЖАЛУЙСТА, НАШ САЙТ
С Вашей помощью он станет более полезным и информативным.

 Помощь проекту