Новогоднее поздравление викария Крыма отца Мхитара Григоряна

Понедельник, Декабрь 30, 2013 126

Փառք ի բարձունս Աստուծոյ,եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ՂՈւԿԱՍ Բ14Սիրելի՛ հավատավոր զավակներ, Ահա կրկին կամոքն Աստծո, մոտեցանք տարեմուտի: Անսահման հույսով և բերկրալից սրտով ընդառաջ գնանք եկող տարվան, աներկբա հավատքով ուղղորդվենք Բեթղեհեմյան աստղի լույսով և վայելենք այն երկնառաք օրհնություններն ու բարօրությունները, որ պիտի բաշխվեն մեզ` ի գնահատումն մեր հավատքի և հավատարմության: Թող Քրիստոսի Հայտնության լույսն ու աստվածային բարիքներն առատապես հորդան մեր օջախներից ներս` ամենոր ցանելով բարեբերություն և սեր:

Երկնային Տիրոջ Բարեխնամ Աջը թող հովանի լինի ձեզ` պարգևելով արևշատ օրեր, խաղաղություն և անսահման երջանիկ պահեր:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծննունդ:

Ջերմագին սիրով և օրհնությամբ`

ՄԽԻԹԱՐ ԱԲԵՂԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ПОДДЕРЖИТЕ, ПОЖАЛУЙСТА, НАШ САЙТ
С Вашей помощью он станет более полезным и информативным.

 Помощь проекту